Մարտի 26, 2014 Հանրությունը կենսաթոշակային և սոցիալական ծառայությունների մասին

Հանրությունը կենսաթոշակային և սոցիալական ծառայությունների մասին

2013 դեկտեմբեր - 2014 փետրվար ժամանակահատվածում ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության կողմից ֆինանսավորվող Կենսաթոշակային Բարեփոխումների Իրականացման Ծրագրի շրջանակներում ԱՄ Փարթնըրզ խորհրդատվական ընկերությունն իրականացրեց Կենսաթոշակային և սոցիալական ծառայությունների համակարգերի բարեփոխումների մասին հանրային տեղեկացվածության եւ վերաբերմունքի հետազոտություն:

Այսօր ԱՄ Փարթնըրզի ծրագրերի ղեկավար Վարդան Աղբալյանը հանդես եկավ այդ հետազոտության արդյունքների ներկայացմամբ: Դրանցից մի քանի կարևորները.

  1. Տեղեկացվածությունը կենսաթոշակային բարեփոխումների մասին - 86%
  2. Տեղեկացվածությունը կուտակային կենսաթոշակային (ԿԿ) համակարգի ներդրման սկզբունքների մասին - 10%
  3. Տեղեկացվածությունը պարտադիր ԿԿ համակարգի ներդրման ժամկետի մասին - 44%
  4. Տեղեկացվածությունը ԿԿ համակարգի պարտադիր մասնակիցների մասին - 8%
  5. Տեղեկացվածությունը պարտադիր ԿԿ համակարգին վճարող սուբյեկտների մասին - 16%
  6. Տեղեկացվածությունը պարտադիր կուտակային վճարների չափի մասին - 4%
  7. Տեղեկացվածությունը անհատական կենսաթոշակային հաշիվների մասին - 5%
  8. Տեղեկացվածությունը կենսաթոշակային հաշիվ բացելու, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ եւ ֆոնդ ընտրելու կարգի մասին - 1.4%
  9. Տեղեկացվածությունը կենսաթոշակային խնայողությունների ժառանգման մասին - 41%
  10. Տեղեկացվածությունը պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդը/ֆոնդի կառավարիչին փոխելու հնարավորության մասին - 30%
  11. Տեղեկացվածությունը մասնակիցների՝ իրենց խնայողությունների հաշվին կատարված ներդրումներից հավելյալ եկամուտ ստանալու հնարավորության մասին - 29%
  12. Դրական վերաբերմունքը կենսաթոշակային բարեփոխումների նկատմամբ - 18%
  13. Դրական վերաբերմունքը ԿԿ համակարգի ներդրման սկզբունքների նկատմամբ - 33%
  14. Վերաբերմունքը ԿԿ համակարգի պարտադիր կիրառման նկատմամբ - 26%
  15. Դրական վերաբերմունքը պարտադիր ԿԿ համակարգին վճարում կատարողների նկատմամբ - 61%
  16. Դրական վերաբերմունքը պարտադիր կուտակային վճարների չափի վերաբերյալ - 10%
  17. Տեղեկացվածությունը սոցիալական ծառայությունների համակարգի բարեփոխումների մասին - 20%
  18. Ռեսպոնդենտների մասնաբաժինը, ովքեր հավատում են, որ համալիր սոցիալական ծառայությունների (ՀՍԾ) կենտրոնների գործունեությունը կնպաստի սոցիալական ծառայությունների որակի բարձրացմանը - 48%
  19. Ռեսպոնդենտների մասնաբաժինը, ովքեր հավատում են, որ ՀՍԾ կենտրոնների գործունեությունը զգալիորեն կնվազեցնի բյուրոկրատական քաշքշուկը և ժամանակ կխնայի - 71%
  20. Ռեսպոնդենտների մասնաբաժինը, ովքեր հավատում են, որ ՀՍԾ կենտրոնների գործունեությունը կնվազեցնի/կվերացնի կաշառակերությունը - 22%
  21. Ռեսպոնդենտների մասնաբաժինը, ովքեր հավատում են, որ ՀՍԾ կենտրոնների գործունեությունը կնպաստի շահառուների խնդիրների ավելի արագ և օպերատիվ լուծմանը - 68%: