Հուլիսի 10, 2020 Տնտեսական աջակցության նոր ծրագիր խոցելի ընտանիքների համար

Տնտեսական աջակցության նոր ծրագիր խոցելի ընտանիքների համար

Այսօր մեկնարկեց Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) կողմից ֆինանսավորվող «Պատուհան 1 - Դիվերսիֆիկացման և պարենային անվտանգության» Ծրագիրը: Պատուհան 1 ծրագրի նպատակն է բարձրացնել թիրախային տարածքներում խոցելի խմբերի` կանանց և երիտասարդների կողմից ղեկավարվող և աղքատ տնային տնտեսությունների կայունությունը և նրանց հնարավորություն տալ կայուն գյուղատնտեսական համակարգերի ու տեխնոլոգիաների օգտագործման և գյուղատնտեսական գործունեության զարգացման միջոցով բարձրացնելու սեփական պարենային անվտանգությունը և կենսամակարդակը:
 
Պատուհան 1 ծրագրի թիրախային տարածքներն են Հայաստանի 3 մարզերի 16 բնակավայրեր, այդ թվում` Արարատի մարզի Շահումյան, Նոր Ուղի, Փոքր Վեդի և Սուրենավան բնակավայրերը, Վայոց Ձորի մարզի Արփի և Զառիթափ բնակավայրերը, Սյունիքի մարզի Սպանդարյան, Դարբաս, Հարժիս, Մեղրի, Ագարակ, Կարճևան, Լեհվազ, Ալվանք, Շվանիձոր և Նռնաձոր բնակավայրերը:
 
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի Նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ԾԻԳ-ի կողմից: Ծրագրի խորհրդատուն և տեխնիկական իրականացնողն է ԱՄ Փարթնըրզ խորհրդատվական ընկերությունը: