Մայիսի 08, 2015 Վահե Մամբրեյանը՝ ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի խորհրդի անդամ

Վահե Մամբրեյանը՝ ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի խորհրդի անդամ

Կայացավ ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի 1-ին Համագումարը, որին մասնակցեց նաև ԱՄ Փարթնըրզը՝ ի դեմս իր ղեկավարների: Համագումարն ամփոփեց ասոցիացիայի տարեկան գործունեության արդյունքները և նախանշեց առաջիկա անելիքները: ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիան լուրջ հայտ է ներկայացնում ՓՄՁ-ների հավաքական ջանքերի միավորմամբ հասնել նրանց շահերի արդյունավետ պաշտպանության: ԱՄ Փարթնըրզը շնորհավորում է ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիային՝ տպավորիչ մեկնարկի և 1-ին Համագումարի անցկացման կապակցությամբ: Մենք հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ ոչ միայն աջակցել ասոցիացիայի գործունեությանը, այլ նաև անմիջական մասնակցություն բերել դրան: Որպես առաջին քայլ, ԱՄ Փարթնըրզը մեկ ամիս առաջ անդամակցեց ասոցիացիային, իսկ մի քանի օր առաջ ԱՄ Փարթնըրզի տնօրեն Վահե Մամբրեյանն ընտրվեց ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի Խորհրդի անդամ: