Հունվարի 20, 2012 Մեկնարկեց Հայաստանում ֆինանսական ունակությունների հետազոտությունը

Մեկնարկեց Հայաստանում ֆինանսական ունակությունների հետազոտությունը

Հայաստանում ֆինանսական ունակությունների հետազոտության մեկնարկը նախապատրաստելու նպատակով Համաշխարհային Բանկի (ՀԲ) Երևանի գրասենյակում կայացավ հանդիպում Համաշխարհային Բանկի և ԱՄ Փարթնըրզի աշխատանքային թիմերի միջեւ: Համաշխարհային Բանկից հանդիպմանը մասնակցեցին Սյուզան Ռաթլեջը (ՀԲ Սպառողների պաշտպանության և ֆինանսական գրագիտության գլոբալ ծրագրի համակարգող), Խուան Կարլոս Իզագուիրը (ՀԲ Սպառողների պաշտպանության և ֆինանսական գրագիտության գլոբալ ծրագիր), Ջոաննա Ջագերը (ՀԲ, ՓՄՁ ֆինանսավորման մասնագետ) և Էդգար Կարապետյանը (ՀԲ, Մասնավոր և ֆինանսական սեկտորի բաժին, խորհրդատու): ԱՄ Փարթնըրզի կազմում հանդիպմանը մասնակցեցին Վահե Մամբրեյանը (Տնօրեն), Վարդան Աղբալյանը (Ծրագրի ղեկավար, Հայաստանում ֆինանսական ունակությունների հետազոտության համակարգող) և Հայկ Ոսկանյանը (ֆինանսական սեկտորի փորձագետ): Քննարկվեցին Հայաստանում ֆինանսական ունակությունների հետազոտության իրականացման հետ կապված կազմակերպչական հարցեր, սահմանվեցին շահագրգիռ բոլոր կողմերի իրավասությունները և պատասխանատվությունները: