Դեկտեմբերի 13, 2010 Աշխատանքային քննարկում ՀՀ Էկոնոմիկայի Նախարարությունում

Աշխատանքային քննարկում ՀՀ Էկոնոմիկայի Նախարարությունում

ՀՀ Էկոնոմիկայի Նախարարությունում նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կապված Երեւանի Զվարթնոց օդանավակայանի տարածքում Ազատ Տնտեսական Գոտու (ԱՏԳ) ստեղծման աշխատանքների հետ: Քննարկմանը մասնակցել է նաեւ ԱՄ Փարթնըրզի Ծրագրերի ղեկավար Վարդան Աղբալյանը, ով հանդես է եկել Մրգերի եւ բանջարեղենի արտահանման հնարավոր ծավալների վերաբերյալ զեկույցով: Ներկայացվել են ԱՄ Փարթնըրզի կողմից 2010թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացված Հայաստանից մրգերի եւ բանջարեղենի արտահանման վերաբերյալ հետազոտության արդյունքները: Այդ հետազոտության հաշվետվությունը ներկայացված է մեր կայքի Հրապարակումներ բաժնում: