Հուլիսի 02, 2012 Ֆինանսական ունակությունների հետազոտության արդյունքների հանրային ներկայացում

Ֆինանսական ունակությունների հետազոտության արդյունքների հանրային ներկայացում

Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ Ֆինանսական ծառայությունների սպառողների պաշտպանությունը և ֆինանսական կրթությունը Հայաստանում թեմայով սեմինար-քննարկումը, որի ժամանակ ԱՄ Փարթնըրզի Ծրագրերի ղեկավար Վարդան Աղբալյանը ներկայացրեց դեռեւս 2012թ. հունվարին մեկնարկած Հայաստանում ֆինանսական ունակությունների հետազոտության արդյունքները: Սեմինար-քննարկմանը մասնակցել են ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, Սյուզան Ռաթլեջը (Head of Global Program on Consumer Protection and Financial Literacy, The World Bank), ՀՀ Կենտրոնական Բանկի աշխատակիցներ, Հայաստանի ֆինանսական համակարգի ներկայացուցիչներ և փորձագետներ: