Փետրվարի 18, 2010 Ավարտվեց GTZ-ի հետազոտությունը

Ավարտվեց GTZ-ի հետազոտությունը

Մեր ընկերությունն ավարտել է դեռեւս 2009թ.-ի նոյեմբերին մեկնարկած Տավուշի եւ Սյունիքի մարզերում ընտրված 8 համայնքների բազային սոցիալ-տնտեսական եւ կենսաբազմազանության բարձրաժեք արտադրանքի թողարկման հնարավորությունների հետազոտությունը: Այսօր մեր ընկերության կողմից ծրագրի ղեկավար Վահե Մամբրեյանը հետազոտության արդյունքները ներկայացրել է պատվիրատուի՝ GTZ / Հարավային Կովկասում Կենսաբազմազնության Կայուն Կառավարման Ծրագրի պատասխանատուներին: Հետազոտության արդյունքները օգտագործվել են պահպանվող տարածքների եւ կայուն զարգացման գծով խորհրդատու Գյունտեր Լոյսքանդլի (Ավստրիա) կողմից՝ վերջնական հաշվետվության պատրաստման ժամանակ: