Փետրվարի 11, 2011 Մեկնարկեց Շիկահողի Ծրագիրը

Մեկնարկեց Շիկահողի Ծրագիրը

Հայաստանի հետ Գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակներում Գերմանական KfW Բանկի եւ ՀՀ Բնապահպանության նախարարության միջեւ կնքված համաձայնագրի շրջանակներում սկսվել է Շիկահողի կենսոլորտային արգելոցի եւ շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը՝ 4 մլն. Եվրո ընդհանուր արժեքով:

2011թ. փետրվարի 9-ին մեկնարկեց Մրցույթ եւ մրցանակ բաղադրիչը, որի շրջանակներում Ծրագրի Իրագործելիության Հետազոտությունն անցկացնող թիմը (բաղկացած ավստրիական E.C.O-Institute of Ecology, գերմանական AHT-Group, եւ հայկական ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի եւ BLCU կազմակերպություններից) սկիզբ դրեց Շիկահողի արգելոցի 5 հարակից համայնքների դպրոցների աշակերտների նկարչական մրցույթին՝ Իմ երազանքների գյուղը թեմայով: Մրցույթում հաղթող ճանաչված աշակերտները ծրագրի իրականացնողների կողմից կպարգեւատրվեն մրցանակներով: Մրցույթի նպատակն է աշակերտների շրջանում բարձրացնել տեղեկացվածությունը Շիկահողի ծրագրի վերաբերյալ: