Դեկտեմբերի 20, 2011 ԱՄ Փարթնըրզը Տավուշի մարզի Գործարարների միության 1-ին ֆորումում

ԱՄ Փարթնըրզը Տավուշի մարզի Գործարարների միության 1-ին ֆորումում

Այսօր Տավուշի մարզի Իջեւան քաղաքում տեղի ունեցավ Տավուշի մարզի Գործարարների (գործատուների) միության 1-ին ֆորումը: Ֆորումին մասնակցում էին Տավուշի մարզի գործարար հանրության, միջազգային կազմակերպությունների, բանկերի եւ այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ: Ֆորումին մասնակցել է նաեւ ԱՄ Փարթնըրզի թիմը՝ տնօրեն Վահե Մամբրեյանի գլխավորությամբ: Վերջինս հանդես եկավ ՀՀ Տավուշի մարզում ձեռնարկատիրության եւ գյուղատնտեսական մթերքների արտադրության, վերամշակման եւ արտահանման փաստացի կարողությունների եւ զարգացման հնարավորությունների հետազոտության արդյունքների զեկույցով, որն իրականացվել էր 2011թ.-ի հունիս-սեպտեմբեր ամիսներին: