Ռազմավարական պլանավորում

Ռազմավարական պլանավորումը որևէ կոնկրետ ռազմավարության մշակման և այն կյանքի կոչելու վերաբերյալ որոշման ընդունման գործընթացն է: Չնայած «ռազմավարություն» տերմինը տարբեր սահմանումներ ունի, այն հիմնականում կենտրոնանում է վերջնական նպատակների սահմանման, դրանց հասնելու համապատասխան գործողությունների ընտրության և այդ գործողություններն իրականացնելու համար անհրաժեշտ ռեսուրսների ներգրավման վրա: Այլ կերպ ասած՝ Ռազմավարական Ծրագիրը սահմանում է, թե ինչպես հատկացված ռեսուրսներով կարելի է հասնել սահմանված վերջնական նպատակին:

Կազմակերպության ներսում ռազմավարական պլանավորումը իրականացնելը ենթադրում է ինտենսիվ քննարկումներ տվյալ կազմակերպության կառավարչական անձնակազմի հետ, ինչպես նաև նրանցից տեղեկատվության հավաքագրում՝ կապված մրցակցային միջավայրում տվյալ կազմակերպության զարգացման հնարավորությունների վերաբերյալ: Ռազմավարական Ծրագիրը տարբերվում է Գործարար Ծրագրից հիմնականում ընդհանրացումների աստիճանով: Ռազմավարական Ծրագիրը սովորաբար ավելի ընդհանրական է, սահմանում է վերջնական նպատակը, զարգացման ռազմավարական ուղղությունները և հպանցիկ է անդրադառնում կոնկրետ գործողություններին և ֆինանսական ծրագրին:

ԱՄ Փարթնըրզն առաջարկում է Ռազմավարական Ծրագրի հետևյալ բովանդակային կառուցվածքը.

  1. ընդհանուր նկարագիր,
  2. առաքելության և տեսլականի կոնկրետ սահմանում,
  3. նպատակների հստակեցում,
  4. հաջողակ ռազմավարական սցենարներ,
  5. գործողությունների ծրագիր,
  6. հետադարձ կապի համակարգ. իրագործելի և պահանջված փոփոխություններ, 
  7. հստակ համակարգային փոփոխությունների հանգեցնող կոնկրետ գործողություններ: