Ծրագրերի մշակում և իրականացում

Զարգացման ծրագրերը նախաձեռնվում, նախագծվում, ֆինանսավորվում և իրականացվում են կոնկրետ սահմանված զարգացման խնդիրներ և խոչընդոտներ հաղթահարելու նպատակով: Սովորաբար դրանց նախորդում են տվյալ հարցի շուրջ հանրության ընդհանուր համաձայնությունը և փոփոխությունների իրականացման անհրաժեշտության պահանջը: Հիպոթեզը կայանում է նրանում, որ եթե ներկա իրավիճակն անբավարար է, ապա այդ վիճակը պայմանավորող խնդիրները լուծելով (զարգացման միջամտություն իրականացնելով) կարելի է հասնել ապագա ցանկալի իրավիճակի: Նման միջամտությունը անվանում են Զարգացման ծրագիր (նախաձեռնություն, ինտերվենցիա): Դրանք սովորաբար լինում են կարճաժամկետ կամ միջնաժամկետ:

Որպես զարգացման ծրագրի նախագծման հիմնական գործիք ԱՄ Փարթնըրզը կիրառում է զարգացման ծրագրի տրամաբանական կառուցվածքի մատրիցը, որի միջոցով մշակվում և ներկայացվում են ապագա ծրագրի գաղափարը, իրականացման գործընթացը, ընթացիկ մոնիտորինգը և վերջնական գնահատումը: Զարգացման ծրագրի տրամաբանական կառուցվածքի մատրիցն օգտագործվում է ծրագրի իրականացման բոլոր փուլերում և իրականացնող բոլոր սուբյեկտների կողմից: Բովանդակային առումով այն 4-ական տողերից և սյուներից բաղկացած մատրից է:

Մատրիցի 4 սյունյակներում ներայացվում են հետևյալ տեղեկությունները.

  1. Նապատակների և գործողությունների սահմանումները,
  2. Կիրառվելիք SMART ինդիկատորների համախումբը, որն ուղենշում է զարգացման ծրագրի հիմնական թիրախն ու նպատակները,
  3. Ինդիկատորների հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվության աղբյուրները,
  4. Ենթադրություններ և վերապահումներ իրականացվելիք գործողությունների և ակնկալվող արդյունքներին հասնելու վերաբերյալ:

Մատրիցի 4 տողերում ներայացվում են զարգացման ծրագրի հետևյալ 4 մակարդակները.

  1. Վերջնական Նպատակ: Երկարաժամկետ կտրվածքով վերջնական նպատակը, որին հասնելուն միտված է տվյալ ծրագիրը:
  2. Նպատակ: Ծրագրի իրականացման արդյունքում ստացված կայուն և չափելի արդյունքը:
  3. Արդյունքներ/Բաղադրիչներ: Ծրագրի իրականացման անմիջական արդյունքները:
  4. Գործողություններ: Անմիջական արդյունքներն ստանալուն միտված կոնկրետ միջոցառումներ: