Մեթոդաբանության և ուղեցույցների մշակում

Մեթոդաբանությունը որևէ ոլորտում կատարվող հետազոտության կամ ուսումնասիրության, կամ նմանատիպ այլ գործողության իրականացման ընթացքում կիրառվելիք մեթոդների համակարգված և բազմակողմանի ներկայացումն է: Մեթոդաբանությունը սովորաբար մշակվում է գործողությունների իրականացման ճիշտ մեթոդների և գործիքների ընտրության նպատակով՝ հիմնվելով նախորդ լավագույն փորձի և կոնկրետ խնդրին այդ լուծումների լավագույն համապատասխանության և պահանջվող արդյունքներն ապահովելու անհրաժեշտության վրա:

Ուղեցույցը կանոնների և առաջարկությունների/հանձնարարականների համախումբ է, որն ուղղորդում է կոնկրետ գործողության իրականացման գործընթացը: Ուղեցույցի նպատակը սահուն և ռացիոնալ գործընթացների սահմանումն է հիմնվելով ընդունված և հիմնավոր արդյունավետ փորձի վրա: Ուղեցույցը սովորաբար պարտադիր կամ ստիպողական բնույթ չի ունենում: Ցանկացած կազմակերպություն կարող է ուղեցույց մշակել, հրապարակել, առաջարկել օգտագործման պետական, հասարակական կամ մասնավոր կազմակերպությունների համար, կամ կիրարկել իր գործունեությունն ավելի ուղղորդված, սահուն, նպատակասլաց, արդյունավետ և որակյալ դարձնելու համար: 

Մեթոդաբանության կամ ուղեցույցի մշակման ԱՄ Փարթնըրզի կողմից առաջարկվող ծառայությունները տարբերվում են հետևյալ բնութագրիչներով.

  1. Նպատակ: Արդյունքի վերջնական օգտագործման եղանակը, ձևը: Մշակված մեթոդաբանությունը կամ ուղեցույցը կարող է օգտագործվել հետազոտության, ուսումնասիրության կամ հարցման իրականացման, կոնկրետ գործողության համար քայլերի հաջորդականության սահմանման, գործընթացը սահուն իրականացնելու, որևէ ստորաբաժանման գործունեության կարգավորման և այլ նպատակներով:
  2. Թեմա: Արդյունքի վերջնական օգտագործման ոլորտը: Մեթոդաբանական փաստաթղթեր և ուղեցույցեր կարող են կիրառվել խիստ տարբեր ոլորտներում կոնկրետ գործողություններ կազմակերպելու համար: ԱՄ Փարթնըրզը նման փորձ ունի ֆինանսական գրագիտության և կարողությունների մակարդակի գնահատման, նորարարությունների և երկրում դրանց ներդրման ինդեքսի հաշվարկման, գյուղատնտեսական զարգացման մեծածավալ ծրագրերի նախապատրաստման և այլ ոլորտներում:
  3. Պարտադրման աստիճանը: Բացառիկ դեպքերում մշակված մեթոդաբանությունը կամ ուղեցույցը կարող է ենթակա լինել պարտադիր կատարման կամ լայնորեն ընդունված և ճանաչված լինել: Ինչևէ, առավել հաճախ այս փաստաթղթերը խորհրդատվական բնույթ ունեն և դրանց չհետևելը որևէ հետևանք չի կարող առաջացնել: