«Դատաիրավական բարեփոխումներ 2-րդ Ծրագրի» համար հանրային կարծիքի մոնիթորինգ և հարցումների իրականացում

  • Ոլորտ:Դատաիրավական համակարգ
  • Ծառայություններ: Մոնիտորինգ և գնահատում,Հանրային հարցումներ
  • Ժամկետ: Սեպտեմբերի 22, 2009-Ապրիլի 30, 2013
  • Նկարագրություն:

Դատաիրավական Բարեփոխումների Երկրորդ Ծրագրի նպատակը Հայաստանում դատաիրավական համակարգի բարելավումն է՝ հետևյալ նպատակներին հասնելու միջոցով.

  • Հայաստանի դատաիրավական համակարգին վարչական, նյութական և ունակությունների զարգացման հնարավորությունների տրամադրում՝ համակարգի արդյունավետության, վստահության և գործողությունների ու ծառայությունների թափանցիկության բարձրացման նպատակով:
  • Դատաիրավական ծառայությունների վերաբերյալ հասարակական տեղեկացվածության և օրենսդրական ու դատաիրավական տեղեկատվության հասանելիության շարունակական բարելավում:

Սույն հետազոտության նպատակն է եղել աջակցել Հայաստանում Դատաիրավական Բարեփոխումների ԾԻԳ-ին՝ Ծրագրի իրականացման արդյունքների գնահատման հարցում: Այդ նպատակով իրականացվել են հասարակական կարծիքի մոնիտորինգ և մասնագետների վերաբերմունքի ուսումնասիրություն: Հետազոտությունն իրականացվել է 2 անգամ՝ 2009թ.-ին և 2013թ.-ին։ Ստացված տեղեկություններն օգտագործվել են Ծրագրի Հիմնարար Փաստաթղթերում սահմանված նպատակների հետ համեմատության համար:

Հետազոտության իրականացման համար մշակվել է հատուկ մեթոդոլոգիա. առաջադրանքի իրականացման համար կիրառվել է որակական և քանակական հետազոտության գործիքների համախումբ:

Դեմառդեմ որակական հարցազրույցներ են իրականացվել գործարար հանրության ներկայացուցիչների, իրավաբան մասնագետների (փաստաբանների, գիտնականների), ինչպես նաև Դատական Դեպարտամենտի և ՀՀ Արդարադատության Նախարարության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ: Դատաիրավական համակարգի մասնագետների հետ անցկացվել են նաև խմբային քննարկումներ:

Քանակական հետազոտությունն իրականացվել է Հայաստանի 10 մարզերում և Երևանում, ընդ որում՝ 2009թ.-ին 1,183 և 2013թ.-ին՝ 1,119 ռեսպոնդենտների հետ: Քանակական ուսումնասիրության մասնակիցներն ընտրվել են երկու փուլերով՝ առաջնային փուլում պատահական ընտրանքի միջոցով, իսկ լրացուցիչ փուլում՝ դատական գործերին ուղղակիորեն առնչված լինելու նպատակային ընտրանքի միջոցով: Հետազոտության արդյունքները թվայնացվել են SPSS տվյալների էլեկտրոնային բազայի միջոցով:

Հետազոտությունն անդրադարձել է հետևյալ հիմնական խնդիրներին.

  • բնակչության վերաբերմունքը դատարանների և դատավորների նկատմամբ,
  • բնակչության վերաբերմունքը այլ իրավապահ կառույցների նկատմամբ,
  • վեճերի լուծման համար Հայաստանում առկա և կիրառվող գործառույթները,
  • հասարակության տեղեկացվածությունը երկրում իրականացված դատաիրավական բարեփոխումների մասին,
  • մասնագետների (փաստաբանների, իրավաբանների, դատաիրավական համակարգի ներկայացուցիչների, իրավաբան գիտնականների, գործարարների) վերաբերմունքը դատաիրավական համակարգի գործունեության նկատմամբ:

Հետազոտության առավել ուշագրավ արդյունքներն են.

  • Ռեսպոնդնետների վերաբերմունքը դատարանների սպասարկող աշխատակազմի և նրանց մասնագիտական ունակությունների վերաբերյալ ընդհանուր առմամբ դրական է:
  • Ռեսպոնդնետների մեծ մասն ընդհանուր առմամբ բավարարված է դատարանների արագագործությամբ՝ չնայած ակնկալում է հետագա բարելավումներ:
  • Ռեսպոնդնետների 74-80%-ը բավարարված է դատարանների շենքային պայմաններով և տեխնիկական հագեցվածությամբ:
  • Ռեսպոնդենտները բավարարված են ԴԱՀԿ Ծառայության աշխատակիցների անհատական հատկանիշներով:
  • Աճել է ռեսպոնդենտների բավարարվածության մակարդակը Ճանապարհային Ոստիկանության աշխատանքի նկատմամբ:
  • Վեճերի լուծման ամենաճանաչված եղանակը ռեսպոնդենտները համարել են ուղղակի բանակցություններն ու դատական քննությունը:
  • Ներգրավված ռեսպոնդնետներն ավելի ինտենիսվորեն են օգտագործում իրավական տեղեկատվությունը: Հեռուստատեսությունն ու տպագիր մամուլը հանդիսանում են իրավական տեղեկատվության հիմնական աղբյուրները: