«Փոքր Ֆերմերների Շուկայի Մատչելիության Բարձրացում» Ծրագրի շահառուների բազային ուսումնասիրություն

  • Ոլորտ:Գյուղատնտեսություն, գյուղատնտեսական ծառայություններ և ենթակառուցվածքներ
  • Ծառայություններ: Մոնիտորինգ և գնահատում
  • Ժամկետ: Ապրիլի 23, 2007-Հուլիսի 16, 2007
  • Նկարագրություն:

Հետազոտության հիմնական նպատակն էր բացահայտել «Փոքր Ֆերմերների Շուկայի Մատչելիության Բարձրացում» (ՓՖՇՄԲ) Ծրագրի իրականացման համայնքներում աղքատության մակարդակը: Բազային ուսումնասիության իրականացումը թույլ տվեց ծրագրի իրականացնողներին տեղական («Կապանի տարածաշրջանի Ֆերմերների Ասոցիացիա» (ԿՏՖԱ)) և կենտրոնական (ՕՔՍՖԱՄ) մակարդակներում սահմանել ներկա իրավիճակը և հիմք ստեղծել հետագա միջանկյալ ուսումնասիրությունների համար ծրագրի արդյունքների եւ ազդեցության գնահատման շրջանակներում: 

Առաջադրանքի իրականացման ընթացքում մեր կողմից կատարվել են հետևյալ գործողությունները.

  • առկա երկրորդային ինֆորմացիայի փաստաթղթային վերլուծություն,
  • շահառուների հետ հարցումների անցկացում, ներառյալ՝ ՓՖՇՄԲ Ծրագրի 120 շահառուների հետ դեմ առ դեմ հարցազրույցներ՝ Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի 15 համայնքներից,
  • շահագրգիռ կողմերի հետ հարցումներ, ներառյալ՝ Ծրագրի իրականացման պատասխանատուների հետ դեմ առ դեմ հարցազրույցներ,  
  • Ծրագրի ծահառուների հետ ֆոկուս խմբերի միջոցով քննարկումներ (հիմնականում նրանց հետ, ովքեր չեն մասնակցել հարցումներին),
  • հավաքված տվյալների ամփոփում, թվայնացում և վերլուծություն,
  • հաշվետվության պատրաստում:

Հետազոտությունն իրականացվել է Պատվիրատուի (ՕՔՍՖԱՄ) պահանջներին և Կանոնակարգին համապատասխան: Բոլոր պլանավորված գործողությունները հաջողությամբ իրականացել են: Մասնավորապես, հետազոտությունն ուղղված էր ՓՖՇՄԲ Ծրագրի հետևյալ ասպեկտներին.

  • շահառուների նկարագիրը, այդ թվում՝ ժողովրդագրական բաշխվածքն ու կրթությունը, եւ նրանց ընտանիքի անդամները,
  • բիզնեսն ու զբաղվածությունը, այդ թվում՝ զբաղվածության ինտենսիվությունն ու ձեւերը, գյուղատնտեսական ակտիվների և ենթակառուցվածքների հասանելիությունը,
  • ՓՖՇՄԲ Ծրագրի մասին իրազեկվածությունը և մանակցությունը դրան, այդ թվում՝ ԿՏՖԱ-ին անդամակցությունն ու մասնակցությունը, ԿՏՖԱ-ի աջակցման գործունեության մասին տեղեկացվածությունն ու ստացված առկա օգնությունը,
  • աղքատությանն առնչվող խնդիրները, այդ թվում՝ աղքատության պատճառների վերլուծություն,
  • շահառուների տնային տնտեսութունների եկամտի աղբյուրները և այլն:

 Բազային ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են վերլուծական հաշվետվության մեջ և ներկայացվել ԿՏՖԱ-ի և ՕՔՍՖԱՄ-ի ներկայացուցիչներին: