Ապրիլի 03, 2017 Հրապարակվել է Հայաստանի Ֆինանսական Կարողությունների Բարոմետրը

Հրապարակվել է Հայաստանի Ֆինանսական Կարողությունների Բարոմետրը

ՀՀ Կենտրոնական Բանկը (ԿԲ) Ֆինանսական Ներգրավվածության Միության (ՖՆՄ (AFI - Alliance for Financial Inclusion)) հետ համագործակցության արդյունքում մշակել է բնակչության ֆինանսական կարողությունների գնահատման նոր գործիք - Ֆինանսական Կարողությունների Բարոմետրը (ՖԿԲ): Այս փաստաթուղթը համառոտ նկարագրում է ՖԿԲ մոտեցումները, որը բնակչության ֆինանսական կարողությունների չափման նոր մեթոդաբանություն է: Այն իր մեջ ներառում է ՖԿԲ շրջանակը և ամբողջական մեթոդաբանությունը, հետազոտության գործիքաշարը, ֆինանսական կարողությունների ինդեքսների և ենթա-ինդեքսների հաշվարկման մոդուլը, ինչպես նաև բոլոր անհրաժեշտ ուղեցույցները: Սա ֆինանսական կարողությունների գնահատման մի նոր մեթոդաբանություն է, որը մշակվել է ԱՄ Փարթնըրզ խորհրդատվական ընկերության կողմից՝ ՀՀ ԿԲ-ի վերահսկողության ներքո և ՖՆՄ-ի հետ համագործակցության միջոցով:

Հայաստանն արդեն ֆինանսական կարողությունների երկու գնահատում է իրականացրել՝ հիմնված Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության (ՏՀԶԿ (OECD - Organisation for Economic Co-operation and Development)) և Համաշխարհային Բանկի մեթոդաբանությունների վրա, որոնք այնուհետև ՀՀ ԿԲ-ի կողմից օգտագործվել են Ֆինանսական Կրթության Ազգային Ռազմավարության (ՖԿԱՌ) մշակման համար։ ՖԿԲ-ի նպատակն է սահմանել արդյունավետ քաղաքականության գերակայությունները, ռազմավարությունը և ֆինանսական կրթության ծրագրերի զարգացման ելակետային ուղենիշները, վերահսկել ՖԿԱՌ-ի իրականացնումը և ապահովել հանրային հաշվետվողականությունը: Ֆինանսական Կարողությունների Բարոմետրը ներկայացված է ՖՆՄ կողմից 2017թ.-ի մարտին հրապարակված փաստաթղթում (Հղում՝ http://www.afi-global.org/publications/2483/Financial-Capability-Barometer