Հունիսի 20, 2011 Հետազոտության արդյունքների շնորհանդես

Հետազոտության արդյունքների շնորհանդես

Այսօր Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների եւ լրագրողների մասնակցությամբ կազմակերպված շնորհանդեսին ներկայացվեց ԱՄՆ ՄԶԳ ԿԱԲ (PALM) Ծրագրի ֆինանսավորմամբ և ԱՄ Փարթնըրզի կողմից իրականացված Կենսաթոշակային բարեփոխումների մասին հանրության իրազեկվածության ելակետային հետազոտության արդյունքները: Արդյունքների ներկայացմամբ հանդես եկավ ԱՄ Փարթնըրզի Ծրագրերի ղեկավար Վ. Աղբալյանը: Վերջինս իր խոսքում անդրադարձ կատարեց գործող կենսաթոշակային համակարգի, ընթացքի մեջ գտնվող բարեփոխումների և դրանց մասին տեղեկացվածության աղբյուրների վերաբերյալ հարցերի պատասխաններին (տես շնորհանդեսի էլեկտրոնային տարբերակը (հայերեն լեզվով)): Շնորհանդեսի ավարտին Վ. Աղբալյանը պատասխանել է լրագրողների հարցերին: