Ապրիլի 19, 2010 Մշակվելու է արոտավայրերի կառավարման նոր համակարգ

Մշակվելու է արոտավայրերի կառավարման նոր համակարգ

Առաջիկա 3 ամիսներին ԱՄ Փարթնըրզ խորհրդատվական ընկերությունը կմասնակցի Համաշխարհային Բանկի կողմից Հայաստանում սկսվող նոր՝ Գյուղատնտեսական Ռեսուրսների Կառավարման և Մրցունակության Ծրագրի նախապատրաստման աշխատանքներին: Ծրագիրն իրականացվելու է Գյուղատնտեսական Բարեփոխումների Աջակցություն ԾԻԳ-ի կողմից: Վերջինիս պատվերով մեր ընկերությունը պետք է իրականացնի հիշյալ ծրագրի Սոցիալական գնահատումը: Մեր ընկերության կողմից աշխատանքները ղեկավարելու է Վարդան Աղբալյանը: