Փետրվարի 18, 2019 ԱՄ Փարթնըրզը կմասնակցի ԱՄՆ ՄԶԳ ծրագրի իրականացմանը

ԱՄ Փարթնըրզը կմասնակցի ԱՄՆ ՄԶԳ ծրագրի իրականացմանը

ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունը (ՄԶԳ) սկսում է Հայաստանի տնտեսական զարգացման իր հերթական ծրագիրը, որը կոչվում է «Գյուղատնտեսության զարգացում - Նոր տնտեսական հնարավորություններ» (RED-NEO): RED-NEO-ն Հայաստանի այգեգործության զարգացմանը միտված 5-ամյա ծրագիր է:

Օրերս տեղեկություն ստացանք, որ ԱՄՆ ՄԶԳ-ն RED-NEO ծրագրի իրականացումը վստահել է կազմակերպությունների և պրոֆեսիոնալների խմբին, որի անդամ է նաև մեր ընկերությունը: ԱՄ Փարթնըրզի զարգացման ճանապարհին սա լավ հնարավորություն է, միևնույն ժամանակ` լուրջ մարտահրավեր, որը մենք պատվով ստանձնում ենք:

Շնորհավորում ենք RED-NEO ծրագրի իրականացման թիմին` Ագրոբիզնեսի և Գյուղի Զարգացման Կենտրոն (CARD) Հիմնադրամին` ի դեմս Գագիկ Սարդարյանի, ծրագրի ղեկավար Սուսաննա Խաչատրյանին, CARD Հիմնադրամի և ԱՄ Փարթնըրզի բոլոր աշխատակիցներին, ովքեր մասնակցեցին RED-NEO Ծրագրի մեր առաջարկի պատրաստմանը: Մեզ բոլորիս բարի երթ: